ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսլամն ահաբեկչության աղբյուր չէ

Իսլամն ահաբեկչության աղբյուր չէ
19.02.2017 | 18:43

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ իսլամն ահաբեկչության աղբյուր չէ, իսկ մուսուլմանական երկրների հետ համագործակցությունը ջիհադիզմի դեմ պայքարի համար անփոխարինելի է:

Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ նա, քննադատելով մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու նախագահ Դոնալդ Թրամփի փորձը, ասել է. «Կարծում եմ՝ ամենից առաջ այդ երկրները պետք է իրենց ներդրումն ունենան: Քանի որ միայն այդպես մենք կկարղանանք մարդկանց համոզել, որ իսլամը չէ ահաբեկչության աղբյուրը, այլ իսլամի թյուրըմբռնումը:
Ես ակնկալում եմ, որ իսլամական հոգևոր հեղինակությունները կգտնեն ինչ ասել՝ բաժանելու համար խաղաղ իսլամը և հանուն իսլամի իրականացվող ահաբեկչությունը: Մենք որպես ոչ մուսուլմաններ չենք կարող դա անել: Դա պետք է իսլամական հոգևորականությունը և իշխանություններն անեն»,- ասել է Մերկելը:


Գերմանիայի կանցլերը նշել է, որ թեև Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են բարդ մնալ, շատ կարևոր է շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունը ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Մերկելն ընդգծել է միջազգային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ամրապնդման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ